Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պուտինը կոչ է արել «Միացյալ Ռուսաստանի» նախագահ ընտրել Մեդվեդևին

Պուտինը կոչ է արել  «Միացյալ Ռուսաստանի» նախագահ ընտրել Մեդվեդևին
26.05.2012 | 01:57

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ով 2008 թվականից գլխավորում է «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը, այսօր կուսակցության համագումարի պատվիրակներին առաջարկել է քաղաքական ուժի նոր ղեկավար ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նա ներկաներին հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահն արտահայտում է ամբողջ հանրության շահերը` անկախ ընտրողների քաղաքական հայացքներից։ Ըստ նրա` երկրի ղեկավարը պետք է լինի անկուսակցական։

«Հարգելի գործընկերներ, մենք միասին շատ տարիներ ենք աշխատել, և համատեղ այդ աշխատանքը լինելու է շարունակական։ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը համարում եմ իմ առանցքային գործընկերը, այն ուժը, որ պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ ազատ, հզոր և բարգավաճ երկիր կառուցելու համար»,- նշել է նախագահ Պուտինը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ